Բարի գալուստ ՀՀ ԿԳՄՍ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի պաշտոնական կայք

Հարգելի բարեկամ

Ողջունում եմ Ձեր մուտքը մեր պաշտոնական կայք և շնորհակալ եմ ցուցաբերած հետաքրքրության համար: Կայքում առկա տեղեկատվությունը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու քոլեջի կառուցվածքին, ստորաբաժանումների և խորհուրդների գործունեությանը, կրթական ծրագրերին, համագործակցության շրջանակներին, կանոնակարգերին: Պարբերաբար թարմացվող լրահոսի միջոցով Դուք կտեղեկանաք քոլեջի նորություններին, միջոցառումներին, ընթացիկ աշխատանքներին: Կարծում եմ՝ այն կարող է դառնալ քոլեջի գործունեության թափանցիկության և հրապարակայնության ապահովման լավագույն հարթակը, հասարակական պատասխանատվության ձևավորմանը նպաստող, ինչպես նաև Ձեզ հետ հետադարձ կապը ապահովող արդյունավետ միջոցը: Եկեք համատեղ ուժերով պայքարենք ժամանակաշրջանի բոլոր մարտահրավերների դեմ, և այդ պայքարում կարևորենք հատկապես կիրթ, գրագետ, արժանապատիվ քաղաքացիներով հասարակություն ունենալու կարևոր հանգամանքը:

Հարգանքով՝ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն` Արգամ Դովլաթյան