🪘Փայտին շունչ տալով՝ քոլեջի ուսանողները հանձնում են իրենց ավարտական աշխատանքները։
🤎Յուրօրինակ ու տարբերվող․․․․
 

🔖Մայիսի 12-ին կայացավ ՈԶՆԻ ֆինանսական գրագիտության եզրափակիչ փուլը։
Շնորհավորում ենք քոլեջի Fin Life թիմին մասնակցության համար՝ նոր հաղթանակների ակնկալիքով։
 

🇦🇲Մայիսի 9-ի՝ հաղթանակների օրվա առիթով քոլեջում կազմակերպվեց հանդիպում Հայրենական պատերազմի մասնակից, վետերանների խորհրդի նախագահ Սարգիս Հարությունյանի հետ։
⚙️Վետերանը կիսվեց իր հիշողություններով և հաղթանակների ձեռք բերման դժվար ուղու մասին տպավորություններով։

🥦🍽️«Խոհարարական գործ» մասնագիտության կարճաժամկետ ուսուցման դասընթացի շրջանակներում տեղի ունեցավ գործնական քննություն և վկայականների հանձնում՝ վարպետ-դասախոս Վ. Նազարյանի ղեկավարությամբ։

«Հայ մեծանուն կանայք» խորագրով միջոցառմանը, որը նվիրված էր մայրության և Ավետման տոնին, ներկայացվեց
🌹հայկական դիցարանի Անահիտ և Աստղիկ դիցուհիներին,
🌹հայկական թագավորության՝ Փառանձեմ, Զաբել, Էրատո թագուհիներին,
🌹1-ին կին դեսպան Դիանա Աբգարին,
🌹ցեղասպանության ականատես Ավրորա Մարտիկյանին,
🌹հայ ֆիդայական շարժման գործիչ Սոսե մայրիկին՝ որպես պատմության մեջ ուժեղ, օրինակելի և անջնջելի հետքեր թողած կանանց և մայրերի։
Միջոցառումը կազմակերպեց պատմության խմբակը` դասախոս Լ. Ներսիսյանի ղեկավարությամբ։
Գարնանամուտը ՎՁՏՊՔ ֊ում.
«Գարունը սեր է, սերը՝ կյանք» ...

Փետրվարի 6֊ին քոլեջում Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Ս.Հարությունյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկները ուսանողների հետ ունեցան զրույց-հանդիպում «Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները» թեմայով, որի ընթացքում ուսանողներին հետաքրքրող հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։

«Այ Էֆ Ի ԵՍ» հայաստանյան գրասենյակի միջնորդությամբ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում հաջողությամբ մեկնարկել է «Ներգրավված քաղաքացի» դասընթացը, որը հնարավորություն կտա դասավանդման նորարարական մոտեցման միջոցով ուսանողներին ներկայացնելու ժողովրդավարական կառավարման, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները՝ կիրառելով ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդներ։ Դասընթացը հնարավորություն կընձեռնի ուսանողներին ներգրավվելու քաղաքացիական կրթության և հանրային ու համայնքային նախաձեռնություններում։