ՎՁՏՊ քոլեջի ուսումնամեթոդական խորհուրդը իր լիազորությունների սահմաններում քննարկում և հաստատում է քոլեջի ուսումնամեթոդական գործունեության հարցերը՝ քոլեջի կրթության որակը և դասավանդման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Խորհուրդը համակարգում է քոլեջի ուսումնամեթոդական խորհուրդների աշխատանքները, քննարկում և երաշխավորում է ուսումնական գործընթացն ապահովող մեթոդական հարցեր.

  1. իրականացվող մասնագիտական կրթական ծրագրերը և ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները,
  2. դասավանդման նոր եղանակներն ու մեթոդները,
  3. ուսանողների գնահատման համակարգի փոփոխությունները,
  4. ուսումնամեթոդական նոր գրականության համապատասխանությունն ուսումնական պլաններին, ծրագրերին:

Ուսումնամեթոդական խորհուրդն իր լիազորություններն իրականացնելու համար իրավասու է որոշակի հարցերի վերաբերյալ կատարել հետազոտություններ, կրթական ստորաբաժանումների ղեկավարներից և այլ աշխատողներից ստանալ նյութեր և վերլուծություններ, ինչպես նաև ընդունել որոշումներ:

ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

Նախագահ՝

Խաչանուշ Սարգսյան

Անդամներ՝

Մարո Վաղարշակյան

Լուսինե Նահապետյան

Սուսաննա Հակոբյան

Հասմիկ Գևորգյան

Նաթելա Ասատրյան

Արմինե Գասպարյան

Սրբուհի Հարությունյան

Էլյա Սարգսյան