Նախնական մասնագիտական կրթությունը մասնագիտական կրթության սկզբնական մակարդակն է: Հիմնականում գոյություն ունեն ՊՏՈՒ (պետական տեխնիկական ուսումնարաններ) և ՈԿՀ (ոչ պետական լիցենզավորված նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններ:

Նախնական մասնագիտական կրթությունը նախատեսված է.

  1. Նախնական մասնագիտական կրթությունը նպատակ է հետապնդում պատրաստել որակավորված աշխատակիցներ հասարակական անհրաժեշտ բնագավառների գործունեության ոլորտում միջին դպրոցի (9-րդ դասարան) և ավագ դպրոցի (12-րդ դասարան) կրթական բազայի հիման վրա:
  2. Նախնական մասնագիտական կրթությունը կարելի է ստանալ նախնական մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում, եթե առկա է համապատասխան արտոնագիր:

ՎՁՏՊ քոլեջում նախնական/արհեստագործական կրթություն կարող են ստանալ ինչպես հիմնական ընդհանուր, այնպես էլ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձինք` առանց տարիքային սահմանափակման:

Իրականացվում են նաև կարճաժամկետ դասընթացներ հետևյալ մասնագիտություններով․

  1. Վարսավիրական արվեստ,
  2. Վարորդական դասընթացներ,
  3. Համակարգչային օպերատորություն,
  4. Կարի արտադրության տեխնոլոգիա,
  5. Բարմեն,
  6. Մատուցող,
  7. Մատնահարդարում,
  8. Հրուշակագործություն,
  9. Խոհարարություն,
  10. Ատաղձագործություն, մանրահատակագործություն, ապակեգործություն,
  11. Շինարարական, հարդարման աշխատանքների իրականացում: