Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներին և շրջանավարտներին մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն տրամադրելու, աշխատաշուկայում  վերջիններիս մրցունակության զարգացման, շրջանավարտների և քոլեջի միջև մշտական կապի ամրապնդման նպատակով 2015թ․-ից քոլեջում գործում է կարիերայի կենտրոնը։

Կարիերայի կենտրոնի գործառույթները

  • Քոլեջի կարիերայի կենտրոնը կազմակերպում է հանդիպումներ և բաց դռների օրեր մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարանների աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման նպատակով։
  • Քոլեջի ուսանողների համար կազմակերպում է դասընթացներ հաղորդակցական հմտությունները զարգացնելու, կարիերայի ճիշտ կառավարման, անձի ինքնաճանաչման, որպես մրցունակ աշխատողի կարողությունների ձևավորման համար։
  • Կարիերայի կենտրոնը սերտորեն համագործակցում է Միասնական Սոցիալական Ծառայության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի, մարզի պետական և մասնավոր կառույցների, ՀԿ-ների հետ` ի նպաստ ուսանողների և շրջանավարտների մրցունակության և տեղեկացվածության բարձրացման։
  • Քոլեջի կարիերայի կենտրոնը ուսանողներին և շրջանավարտներին տրամադրում է խորհրդատվություն աշխատանքային ինքնակենսագրական կազմելու, տարաբնույթ հարցազրույցների ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորելու համար։