Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի մեծ երախտավորը

Անուշավան և Օֆիկ Աբրահամյան Կրթական Հիմնադրամն իր գործունեություն է ծավալում ինչպես անապահով երիտասարդների կրթական հնարավորությունների՝ հատկապես արհեստագործական հմտությունների վերապատրաստման ապահովման, այնպես էլ՝ ՀՀ մարզերում երիտասարդության միջին մասնագիտական և արհեստագործական հմտությունների զարգացման նպատակով՝ նպաստավոր պայմանների ստեղծման և շարունակական աջակցման ուղղությամբ: 2006 թվականից՝ բարերարը նախարարության հետ համատեղ ՄԿՈՒ ոլորտում իրականացնում է համատեղ ծրագրեր մարզային ուսումնական հաստատություններում. ԱՕԱԿՀ-ի ֆինանսավորմամբ Հայաստանի տարբեր մարզերում հիմնանորոգվել են միջին մասնագիտական կրթօջախները եւ ստեղծվել են բազմաթիվ արհեստանոցներ, կարուձևի և դիզայնի, վարսավիրության և դիմահարդարման, շինարարության, ատաղձագործության, սնունդի ու սպասարկման, համակարգչային սպասարկման եւ վերապատրաստման, ինչպես նաեւ Հայաստանի 9 քոլեջներում բացվել են ռոբոտաշինության եւ համակարգչային ծրագրավորման արհեստանոցներ: ԱՕԱ կրթական հիմնադրամի հովանավորության շնորհիվ, տարիներ առաջ վերանորոգվել է քոլեջի տանիքը, տեղադրվել է ջեռուցման լոկալ համակարգ, փոխարինվել են պատուհանները, ինչպես նաեւ, արհեստագործական ուսուցումը մարզում զարգացնելու նպատակով, բացվել են արհեստագործական մասնագիտություններ`

  1. Հասարակական սնունդ,
  2. Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում,
  3. Կարի արտադրության և տեխնոլոգիա,
  4. Գինեգործություն և հյութերի արտադրություն:

Նշված մասնագիտությունների ուսումնական գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով, հիմնադրամի աջակցության շնորհիվ, ՎՁՏՊ քոլեջին տրամադրվել են անհրաժեշտ մասնագիտական սարքավորումներ և նյութեր: 2016թ.-ին հիմնադրամը նվիրել է քոլեջին ռոբոտաշինության լսարան, որը մեծ հեռանկարներ և հնարավորություններ է ստեղծել քոլեջի ուսանողների գործունեության համար: Այստեղ ուսանողներն ուումնասիրում են համակարգչային ծրագրավորում, եռաչափ տպագրություն, ռոբոտաշինական նախագծում, ստեղծում և կառավարում:

ՎՁՏՊ քոլեջում ստեղծվել է նաև հիմնադրամի անկախ հանձնախումբ, որը բաղկացած է նախագահից, դասախոսներից, ուսանողներից և ծնողներից: Հանձնախմբի հրավիրված նիստերի ընթացքում հնչում են տարրատեսակ քննարկումներ, տրվում են առաջարկներ, որոնք այնուհետ կյանքի են կոչվում հիմնադրամի աջակցության շնորհիվ:

Անուշավան և Օֆիկ Աբրահամյան Կրթական Հիմնադրամի նախագահ, ՎՁՏՊ քոլեջի բարերար՝ Անուշավան Աբրահամյանի այցերի դրվագներից կազմված ֆոտոշարք