Արգամ Գագիկի Դովլաթյան

Առաջին իսկ օրվանից ձեռնամուխ է եղել ուսումնական հաստատության զարգացման կարևորագույն խնդրին. Մի շարք կոնֆերանսների, ինչպես նաև վերապատրաստումների շարունակական մասնակցության շնորհիվ՝ փորձի փոխանակման շրջանակներում, Ա.Դովլաթյանը ջանք ու եռանդ չի խնայում ՎՁՏՊ քոլեջում նոր և հեռանկարային ծրագրերի իրականացման գործում: Կրթական բնագավառում աշխատանքներ են իրականցվում՝ ուսուցման դուալ համակարգի ներդրման ուղղությամբ, դրանով քոլեջը դարձնելով տվյալ համակարգը հանրապետությունում ներդնող ուսումնական հաստատություններից առաջիններից մեկը: Մարզի զարգացման գերակա ուղղության՝ գինեգործության ոլորտում պահանջվող մասնագետների ուսուցումը կազմակերպվում է գինու գործարաններում: Տվյալ համակարգի ներդրման համար չափազանց կարևորվել է գործատուների հետ համագործակցությունը, քանի որ ուսուցման գործընթացի 80%-ը իրականացվում է գործարաններում: ՈՒսանողներն աշխատում են սահմանված ժամաքանակով և միայն 20%-ը՝ որպես տեսական ուսուցման ժամանակահատված՝ անց են կացնում ուսումնական հաստատությունում:

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջն իր գործունեության առանցքային խնդիրներից է համարում այնպիսի մասնագիտությունների ուսուցումը, որոնք արդիական են, համահունչ են տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջարկին և սոցիալ-տնտեսական զարգացման օրինաչափություններին: Այս ամենի կողքին, իհարկե, չեն մոռացվում այն արժեքները, որոնք միտված են հոգևոր բացը լրացնելուն և գեղագիտական պահանջմունքները բավարարելուն:

ՎՁՏՊ քոլեջի ներկայիս տնօրեն՝ Ա. Դովլաթյանի գործունեությանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված, տարբեր մեդիա հարթակներում զետեղված հոդվածների և տեսանյութերի հղումների միջոցով:

СОЦИАЛЬНЫЕ ПРЕДПРИЯТИЯ - НОВАЯ КУЛЬТУРА ПРЕДПРИНИМАТЕЛЬСТВА

Առավոտ լուսո․ Արմենուհի Պողոսյան, Արգամ Դովլաթյան, Նարեկ Կարապետյան

400-ից ավելի ուսանող պատրաստ է ուսումը համատեղել դեռևս չվճարվող՝ փորձ կուտակող աշխատանքի հետ

Դուալ կրթություն՝ երաշխավորված աշխատանք (գինեգործություն)

Երիտասարդների աշխատանքային զբաղվածության խնդիրները Վայոց ձորի մարզում