Օգտակար հղումներ

Էլեկտրոնային գրքեր, աուդիոգրքեր, դասընթացներ, ամսագրեր և ոչ միայն…

ՎՁՏՊ քոլեջի Գրադարան բաժնում ներառվել են հղումներ, որոնք հնարավորություն կտան բեռնել անհրաժեշտ գրքեր, ինչպես նաև ունկնդրել կամ ընթերցել գրքերի օնլայն տարբերակները: Ներկայացված ցանկը ժամանակ առ ժամանակ կարող է փոփոխվել կամ համալրվել:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿ

Պատմության դասախոս Լ․Ներսիսյանի նախաձեռնությամբ  հիմնվեց պատմության խմբակ՝ «Երիտասարդ հայրենասերներ» խորագրով, որի նպատակն էր  ուսանողների շրջանում ազգային և հայրենասիրական ոգին բարձր պահելը։ Խմբակի նպատակն է  նաև, որ ուսանողները իրենց գիտելիքներով, մտքերով ու գաղափարներով որոշակի ազդեցություն ունենան  Հայ դատի լուծմանը: Խմբակի գործունեությանը կարող եք ծանոթանալ ինչպես ՎՁՏՊՔ-ի  պաշտոնական էջում, այնպես էլ  Երիտասարդ հայրենասերներ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում:

ՎՁՏՊՔ-ի և Վայոց ձորի մարզային գրադարանի համագործակցության շրջանակներում  տեղի ունեցավ  գրական-գեղարվեստական ցերեկույթ՝  «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագրով՝ նվիրված հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի 155-ամյակին: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին բանաստեղծի անցած ուղին և նրա անտիպ ստեղծագործություններից: Դիտեցին նրա կյանքի մասին  պատրաստված  հետաքրքիր տեսանյութ: Այդ օրը նշվում էր նաև գրադարանավարի օրը: Միջոցառման վերջում ներկաները խոսեցին նաև գրադարանի և գրադարանավարի կարևորության մասին: