Հպարտանալու առիթ ունենք

Ռուբեն Հարություն

ՎՁՏՊ քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության ուսանող Ռուբեն Հարությունովը՝ 2015թ-ին դառնալով «Աշխարհի հմտություններ» մրցույթի հայաստանյան փուլի հաղթողներից մեկը, իրավունք ստացավ մասնակցելու Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում կայանալիք միջազգային մրցույթին: 2016թ.-ին Եկատերինբուրգում կայացած «IT-Պլանետա» օլիմպիադայում Ռուբենը գրավեց 2-րդ պատվավոր տեղը` հաղթողին զիջելով ընդամենը մի քանի րոպե ժամանակով:

ՀՀ Զինված ուժերում իր սրբազան պարտքը պատվով հանձնելուց հետո, Ռուբենը կարողացավ գտնել իր տեղն աշխատաշուկայում:

Արամ Շահբազյան

«Խոհարարական գործ» մասնագիտության շրջանակներում, ՀՀ հինգ քոլեջներից ընտրված ուսանողներից մեկն էլ մեր շնորհալի ուսանող՝ Շահբազյան Արամն էր, ով փորձի փոխանակման նպատակով հնարավորություն ստացավ մեկնել Լեհաստան: Արդեն իսկ զինված լինելով գիտելիքների բավականին մեծ պաշարով, Արամ Շահբազյանը նույնպես կարողացավ աշխատաշուկայում գտնել իր տեղը՝ շարունակելով ձեռք բերել նորանոր գիտելիքներ և կատարելագործել մասնագիտական հմտությունները:

Ես Մերի Գալստյանն եմ, 2017-2020 ուս տարում սովորել եմ Վայոց ձորի պետական քոլեջի Զբոսաշրջություն բաժնում, ավարտելուց հետո ընդունվել եմ Հայաստանի Պետական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի Կառավարում ըստ ոլորտի բաժին։ Քոլեջի կարիերայի կենտրոնի աջակցությամբ 2022թվականին ընդունվել եմ <<Արփա>> բնապահպաական հիմնադրամի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնում աշխատանքի, որպես կենտրոնի ղեկավար։ Մինչ այժմ աշխատում եմ նույն կազմակերպությունում զբոսաշրջության բաժնում: