Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջի փոխտնօրեն Խ. Սարգսյանը իր համակարգչային գրաֆիկական աշխատանքներով. մասնակցել է – GOLDEN TIME TALENT – համաշխարհային կազմակերպության կողմից 2023թ կազմակերպված ,,Փնտրում ենք տաղանդ արվեստագետների շրջանում ,, համաշխարհային մրցույթին և նվաճելով մրցանակային երկրորդ տեղը,հրավեր է ստացել ամենամյա մրցանակաբաշխության 2024թ սեպտեմբերի 15-16- ին Լոնդոնում կայանալիք մրցանակների հանձնման միջոցառումներին մասնակցելու համար:
<<Զբոսաշրջություն>> մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Մարո Իսկանդարյան
Ստեղծագործում են դասախոսները շարքից՝
***
Ծղրիդներ , ձեր խենթ երգի մեղեդին
Խոր աշնանային մթին գիշերին,
Սուրբ անուրջներիս մակույկը առնում
Ծով է ինձ տանում …
Անհուն ,երկնային իմ կարոտների
Ծվեններն առած` քշում է հեռուն….
Մանուկ օրերիս սիրված առվակին
Լուռ ապավինած անանուն ծաղկի
Հրապույրներով,
Հոգուս կարոտի երազի թևով,
Տունդարձի ճամփան անվերջ փնտրելով,
Արահետներով ծանոթ, անծանոթ,
Ես տուն եմ դառնում,
Դարձյալ կարոտով…
Ու լուրթ հուշերիս սուրբ ծվեններից
Զգեստ եմ հագնում, գունեղ ու շքեղ,
Նման այն ծառին `ուշ աշնանային,
Որ շուտով պիտի
Մերկացնի քամին…
Խ.Սարգսյան . Նոյեմբեր 2021թ.
Էքսպրոմտ
Ոսկեհեր մանկությունս, ավաղ,
Առվի խոխոջին տվի.
Ոսկեզօծ գարուններս փնջած՝
Ոսկեգույն Երազս հյուսեցի.
Ոսկեկար շապիկս առած՝
Հողմի դեմ առագաստ դարձրի,
Ոսկեհունձ մանգաղս սրած՝
Ոսկեծով արտս հնձեցի:
Ոսկեթև թռչնակ դարձա,
Ոսկեծեղ բույնս հյուսեցի,
Ոսկելար քնարս առած՝
Ոսկեհանգ երգերս լացի…
Ոսկեճաղ վանդակ առած՝
Ոսկեցանց ոստայն հյուսեցի,
Ոսկեհուր կրակս առած՝
Ոգեթով հոգիս բանտեցի:
Խ.Սարգսյան 1996թ.
Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի գործունեության վերաբերյալ հրապարակված հոդվածները
- Մասնագիտական կրթություն և ուսուցում
Տեղեկատվական, մեթոդական և վերլուծական հանդես
2016թ Նո. 3-4 էջ՝ 32-34 Նկարներ…
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության/BMZ/ ներկայացուցիչ Յոհաննես Դոպֆելը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը.
2.Մասնագիտական կրթություն և ուսուցում
Տեղեկատվական ,մեթոդական և վերլուծական հանդես
2016թ Նո 1-2 էջ՝ 42-45
<<ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ>>
ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Նկ. Քոլեջում իրականացվող պիլոտային ծրագրի մասնակից աշխատակիցները
3.Մասնագիտական կրթություն և ուսուցում
Տեղեկատվական և վերլուծական հանդես 2018թ
Նո. 1-2 էջ՝ 23-24
ՄԿՈՒ ոլորտում ԴՈՒԱԼ համակարգի տարրերի ներդրմանը նվիրված աշխատաժողով
4.Մասնագիտական կրթություն և ուսուցում
Տեղեկատվական և վերլուծական հանդես 2018թ
Նո. 1-2 էջ՝ 53-54
Փոխըմբռնման հուշագիր՝ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի և Գետափի գինու գործարանի միջև. Նկ.
5.Մասնագիտական կրթություն և ուսուցում
Տեղեկատվական և վերլուծական հանդես 2018 թ .Նո. 1-2 էջ՝
Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության իրականացման գործընթացի խնդիրները
Գերմանական կողմը պատրաստականություն է հայտնել՝ կիսվելու ԴՈՒԱԼ համակարգի ներդրման իր փորձով էջ ՝ 55-60
6.Մասնագիտական կրթություն և ուսուցում
Տեղեկատվական և վերլուծական հանդես 2018թ. Նո. 1-2 էջ 77
ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
Նկար . Ուսանողները Լեհաստանում՝ դեսպան Է. Ղազարյանի հետ
7.Մասնագիտական կրթություն և ուսուցում
Տեղեկատվական և վերլուծական հանդես 2020 թ .Նո. 1-2 էջ՝ 74-93
ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ- ՔՆՆԱՐԿՈՒՄ
Նկ.
8.Մասնագիտական կրթություն և ուսուցում
Տեղեկատվական և վերլուծական հանդես
2022թ Նո. 1-2 ,էջ՝ 47, նկար.
ՄԱՐԶԱՅԻՆ ՔՈԼԵՋԻ ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁՆ ԱՐԴԵՆ ԱՐՏԱՀԱՆՎՈՒՄ Է
9.Մասնագիտական կրթություն և ուսուցում
Տեղեկատվական և վերլուծական հանդես
2023թ Նո. 1-2 ,էջ՝ 40-45
1.ԴՈՒԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԴՈՒԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
Նկ.
10.Մասնագիտական կրթություն և ուսուցում
Տեղեկատվական և վերլուծական հանդես
2023թ Նո. 1-2
ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Կլոր սեղան,մասնագիտական կրթության զարգացման իրավական նոր հիմքեր
Նկ. Վերը նշվածի նույնատիպ նկարով էջ 86-91
















